понедельник, 19 мая 2014 г.
How to choose your future profession
Very soon a very big and
important part of my life will be over. I am leaving the gymnasium. It is the
period of my life, when I have to choose the future profession. Choosing a career
and getting a job are two of the most
important things any person does in his life. Before young people finish school
all of them think that they will choose a profession they want. But later all
of them understand that choosing a profession or a career is a very serious
problem.The young people have to know that if they don’t think about their
future life earlier, it will be too difficult to think about it later. It is an
advantage to choose a future career while being at school because it gives a
goal in your studies and enables to choose a right, suitable course
of study. There are several factors that
influence the decision of young people to make their choice/ they concern
material and spiritual aspects of the future profession. It is generally
believed that professions should be both prestigious and interesting. Everybody
wants to benefit from the social privileges provided by the profession. At the
same time other factors are important. Much depends on the inclinations and
interests of the person. Another important factor in social environment. The
profession of the parents often in this or that way influences the future profession
of their children. Today we have professins like physicians, historians,
lawyers, economists, pilots and military officers and so on. And now we can
only choose one of them and make it yours.
вторник, 11 марта 2014 г.
Արտասովոր գրքեր: Թարգմանություն
1. Աշխարհի ամենամեծ գիրքը` <<Ծովային օրենքների ժողովածու>> գիրքն է, որն այժմ գտնվում է Ամստերդամի Հոլանդական թանգարաններից մեկում: Գրքի բարձրությունը բարձր է միջին տարիքի մարդու հասակից, լայնությունը` 1մետր է, իսկ հաստությունը մոտավորապես կես մետր:
2. Աշխարհի ամենածանր գիրքը համարվում է աշխարհագրական ատլասը, որն այժմ պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Ատլասի բարձրությունը 1 մետրից ավել է և կշռում է 320 կիլոգրամ:
3. Աշխարհի ամենաարտասովոր գրքերից մեկը, դա Դանթեի <<Աստվածային կատակերգություն>>-ն է, գրված բենեդիկտական վանական` Գաբրիել Չելանիյի կողմից, 80-60սմ. թղթի թերթիկի վրա: Բոլոր 14.000 բանաստեղծությունները հնարավոր է անզեն աչքով հեշտորեն կարդալ: Իսկ եթե թղթին նայել որոշակի հեռավորությունից, ապա կտեսնեք Իտալիայի գունավոր քարտեզը: Այս աշխատանքի վրա, Չելանին ծախսել է 4 տարի:
4. Իտալացի Ռիո Կոզելլին,կազմում էր աշխարհի ամենաձանձրալի գրքերի հավաքածուն: Այնտեղ ընդգրկված էր մոտավորապես 10.000 աշխատություն: Մի իտալացի պոետ-անհաջողակ, իմանալով, որ իր բոլոր աշխատանքները կան այդ ցուցակում, ինքնասպանության փորձ կատարեց:
2. Աշխարհի ամենածանր գիրքը համարվում է աշխարհագրական ատլասը, որն այժմ պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Ատլասի բարձրությունը 1 մետրից ավել է և կշռում է 320 կիլոգրամ:
3. Աշխարհի ամենաարտասովոր գրքերից մեկը, դա Դանթեի <<Աստվածային կատակերգություն>>-ն է, գրված բենեդիկտական վանական` Գաբրիել Չելանիյի կողմից, 80-60սմ. թղթի թերթիկի վրա: Բոլոր 14.000 բանաստեղծությունները հնարավոր է անզեն աչքով հեշտորեն կարդալ: Իսկ եթե թղթին նայել որոշակի հեռավորությունից, ապա կտեսնեք Իտալիայի գունավոր քարտեզը: Այս աշխատանքի վրա, Չելանին ծախսել է 4 տարի:
5. Աշխարհի ամենաթանկարժեք գիրքը, մեր օրերում, համարվում է Ժոզեֆ Ֆորեյի հրատարակած <<Հայտնություն>>գիրքը: Այս գիրքը գնահատվել է 100 միլիոն հին ֆրանկով: Գիրքը գտնվում է Փարիզի Ժամանակակից պատմական թանգարանում:
6. Աշխարհի տասներկու ամենափոքր գրքերը տեղավորվում են մեկ ճաշի գդալի մեջ: Նրանց մեջ կան` փոքր հրատարակություններ, անգլերեն լեզվի բառարան 12` հազար բառերով, և Ֆրանսիայի սահմանադրությունը:
Jermajur
The pool is located on the bank of Tartar River, not far from Karvachar City (about 20km).
Natural warm water which comes from underground. Its temperature is 60 °C independently from the seasons of the year. The water stream runs up to 7m.
The mineral water has healing property. You can bathe in the pool which is built around the natural fountain.
The road to Djermadjur is also worth seeing. It spreads across rocky mountains and forests, along Tartar River bank.
Christmas in Haiti
In Haiti, at the beginning of December, people start looking for Christmas Trees. They might cut pine branches or go to the market and get trees brought from the mountains. The trees are decorated with bright ornaments. Churches and other organisations also have trees on display. Artificial tress are also more common as they last longer! People also fix and redecorate their homes ready for Christmas. On Christmas Eve, children place their newly cleaned shoes, filled with straw under the tree on the porch. They hope that Santa will remove the straw and put presents in and around the shoes!
Often, lots of houses in neighborhoods are open with all lights on until about 3.00am! Children are normally allowed to go out and often the parents don't know were they are in the early morning - the older children are expected to look after the younger ones!
Some people go to a Midnight Mass church service, or you might go out carol singing. After the Mass, people come home and eat the main meal called 'reveillon' (it's a French term meaning 'to wake up' and is what the main meal is also called in France). The meal normally starts in the early hours of christmas morning and lasts until the dawn!
Christmas Day is much quieter with people sleeping off the celebrations of the night before! However, there will be more eating and playing with the toys from Tonton Nwèl.
понедельник, 3 марта 2014 г.
Yeghishe Charenc
Yeghishe Charenc was born in
Kars, in 1897. His family came from Persia to Armenia. He first attended an Armenian
elementary school, but later transferred to a Russian technical secondary
school in Kars from 1908 to 1912. He spent much of his time in reading.
In 1912, he had his first poem published in the Armenian periodical Patani (Tiflis).
He is recognized as
"the main poet of the 20th century" in Armenia.Later the
horrors of the war and genocide had scarred Charents and he became a fervent
supporter of the Bolsheviks, seeing them as the one true hope to saving Armenia. His first wife was Arpenik
Ter-Astvadzatryan, who died in 1927. In 1931 Charents married to Izabella
Kodabashyan. They had two daughters, Arpenik and
Anahit.Excepting few poems in journals, Charents
could publish nothing after 1934. A victim of Stalinism, he was charged for
"counterrevolutionary and nationalist activity" and imprisoned during the 1937 Great Purge. He
died in prison hospital. All his books were also banned. Charent's younger
friend, Regina Ghazaryan buried and saved
many manuscripts of the Armenian poet. Charents was rehabilitated in 1954 after
Stalin's death.
My opinion
I like Yeghishe. He has great works of course,but
he doesn’t touch my heart as I don’t like speaking about my country. More I
like poems about love, which are more romantic. Of course I like my country but
I would never write about it…
Պարույր Սևակ
Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ,
Ու գըգվում է, փարվում ինձ իր ոսկեգույն
վարսերով,
Հոգիս լցնում զմայլանքով, սիրտս – պայծառ,
վառ սիրով…
Ու փոթորկում է իմ հոգին ու սավառնում թևարձակ:
Ջահել սիրտս խոր ու անափ սիրով հարբած,
երազում
Ցնծում, բերկրում, ծիծաղում է, ծեծում դարպասը
հոգուս.
Հորդում է սերը – անապակ իմ աչքերից անբիծ,
կույս,
Կախվում դաժան թարթիչներիս կախաղանից բազմասյուն:
Ու ցանկանում եմ ես հալվել, դառնալ հեղուկ
և օծել
Սիրուս աղբյուր արեգակի վարսերը հուր, ոսկեգույն,
Որ ամուրի նետերի պես նրանք բյուր սրտեր
խոցեն…
Իմ ցանկության առհավատչյան – հալված կաթիլն
իմ հոգու
Բազմապատկվում է հևիհև, ակնթարթ առ ակնթարթ.
-Միջօրեի արևի տակ չէ՞ որ քրտնել եմ ես
ա՛րդ…
Բանաստեղծությունը ընտրել եմ Պարույր Սևակի
<<Մուտք>> շարքից:
Այն տիպիկ Սևակի ոճով է գրված: Նա ինչպես միշտ մեծարում է բնությունը,
գեղեցկությունը: Նա սիրում է հետաքրքիր համեմատություններ անել, ցույց տալու համար
իր հոգու սերը դեպի բնությունը և ազատությունը: Այստեղ հստակ կարելի է տեսնել ազատության տենչը, և խոսքը հատկապես հոգու
ազատության մասին է, քանի որ իրական ազատություն հնարավոր չէ ստանա: Մարդիկ կախվածություն
ունեն իրարից այսպես թե այնպես…. Իր այս բանաստեղծության բովանդակությունը մեզ հուշում
է, որ նա սիրում է, կամ սիրահարված է, համենային դեպս այն գրելու ընթացքում: Բայց գլծավորն
այն է, որ նա մեծարում է այդ զգացմունքը` սերը, քանի որ իր համար այն շատ մաքուր է
և անարատ, չնայած նրան, որ ինչքան վեհ է այնքան էլ երբեմն դաժան:
понедельник, 10 февраля 2014 г.
Կուրտ Վոնեգուտ:Աֆորիզմներ
1.Կյանքը բարդ է և ես իսկապես կարծում եմ, որ ապագան ավելի ուժեղ է ազդումներկայի վրա քան մենք պատկերացնում ենք:
2.Կյանքը պետք է ապրել այնպես, որ ամոթ լինի պատմելը, բայց ահավոր հաճելի լինի հիշելը:
3.Արվեստն առանց մահի հետ շփման անհնար է:
4.Այս աշխարհում սերն այնքան շատ է, որ կբավականացնի բոլորին, անհրաժեշտ է միայն կարողանալ փնտրել:
5.Հասունությունը, միջոց է հնարավորությունները բացահայտելու:
6.Եթե դուք տաղանդ ունեք, դա չի նշանակում, որ դուք պարտադիր այն պետք է օգտագործեք:
7.Կյանքը հեշտ չէ, և բոլորս պետք է օգնենք միմյանց անցնելու նրանով:
8.Ինչու՞ խաղամ հորինված խաղեր, եթե կյանքում իրականները շատ են:
9.Կյանքը բարդ է և ես իսկապես կարծում եմ, որ ապագան ավելի ուժեղ է ազդումներկայի վրա քան մենք պատկերացնում ենք:
10.Հասունությունը, միջոց է հնարավորությունները բացահայտելու:
11.Եթե մարդիկ կարծում են, որ բնությունն իրենց ընկերն է, ուրեմն նրանք հաստատթշնամու կարիք չունեն:
12.Մարդիկ լավ ստի կարիք ունեն, քանի որշրջապատում վատը շատ է:
http://www.aphorism.ru/author/a2702.shtml
http://www.inpearls.ru/author/3044
http://www.aphorism.ru/author/a2702.shtml
http://www.inpearls.ru/author/3044
Առաջադրանք: Հայոց Լեզու:
1. Կետադրել տրված նախադասությունները
• -Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
• -Սիրելիդ իմ Պապ, մեզ մնում է նոր աղետների առաջն առնել,- հուսադրված պատասխանեց Երեմիան:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• -Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա,- հարցրեց կրկին իշխանը:
• Երանի քո աչքերին թագուհի որ տեսել ես այդ հանդեսը մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր` իր սրտի լարերի վրա էր նվագում:
2. Ուրիշի ուղղակի խոսքերը դուրս գրիր և դարձրու անուղղակի
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ
Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:
1.Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
Եվ աղվեսն ասաց, որ այդ ամենը իրեն և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին:
2.Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»:
Առյուծն ասաց աղվեսին, որ նա բարի ժամին չեկավ, որ ասի, թե ինչու գարշելին ուշացավ:
3.Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Աղվեսն ասաց, որ բարի թագավորը չբարկանա, երդվում է նրա գլխով, որ նրա առողջության համար այցելեցշատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեց, բայց իմացավ դեղը նրա բժշկության:
4. Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»:
Եվ առյուծն ասաց, որ բարով է եկել իմաստուն կենդանին, հարցրեց, թե ինչն է այդ դեղը:
5.Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»:
Աղվեսն ասաց, որ խիստ պիտանի է ու դյուրին. բժշկապետներն ասել են, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից
3. Կետադրիր առակը
ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:Եվ անցավ մի առ ժամանակ և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ` եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:
4. Շարունակիր տրված պնդումները
Համադասական է կոչվում այն նախադասությունը, որը կազմված է մի քանի նախադասություններից, որոնք կախված չեն մեկը մյուսից:
Ստորադասական է կոչվում այն նախադասությունը, որը կախման մեջ է գլխավոր նախադասությունից և լրացնում է նրան:
понедельник, 3 февраля 2014 г.
Սևրի պայմանագիրը
1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպբերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։
Հովհաննես Բաղրամյան
Բաղրամյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլ կայարանում (այժմ Կիրովաբադ քաղաք), երկաթուղային բանվորի ընտանիքում։ Լինելով առաջին համաշխարհային պատերազմի զինվոր և հերոս.Անդրկովկասում սովետական իշխանության հաստատման համար մղված հեղափոխական պայքարի մասնակից: Նա 1920 թվականից իր կյանքը մեկընդմիշտ կապեց սովետական բանակի հետ, որի շարքերում մարտական փառավոր ուղի անցավ։
Եղել է էսկադրոնի, հեծելագնդի հրամանատար, զլխավորել է հեծյալ դիվիզիայի շտաբը։ 1934 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1938 թվականին՝ զլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Նախապատերազմյան տարիներին եղել է բանակի և կիևյան հատուկ զինվորական օկրուզի շտաբների օպերատիվ բաժինների պետ։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Հ. Ք. Բաղրամյանը նշանակվում է Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ, մասնակցում է Կիևի պաշտպանության կազմակերպմանը, Ռոստովի մոտ հակահարձակման պլանավորմանն ու իրազործմանը։ 1941 թվականի վերջերին նա Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետն էր, իսկ ապա՝ միաժամանակ հարավարևմտյան ուղղության զորքերի շտաբի պետը։
Հետպատերազմյան տարիներին Հ. Ք. Բաղրամյանը եղել է Մերձբալթյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչ, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, պաշտպանության մինիստրի տեղակալ–ՍՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ։
Նա ռազմաճակատային հարուստ փորձը լայնորեն օգտագործում էր ռազմական շինարարության և սովետական բանակի ու ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության ամրապնդման գործում։ 1968 թվականից մինչև իր կյանքի վերջին օրերը մեծ աշխատանք էր կատարում պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբում։
Հայրենիքին մատուցած Հ. Ք. Բաղրամյանի ծառայությունները բարձր են գնահատվել կոմունիստական կուսակցության և սովետական պետության կողմից։ Նա երկու անգամ արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի յոթ շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Կարմիր դրոշի երեք շքանշանով, Սուվորովի 1-ին աստիճանի երկու շքանշանով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստինանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվավոր անվանական զենքով, ինչպես նաև մի շարք սոցիալիստական երկրների շքանշաններով ու մեդալներով։
Հայրենասեր, կոմունիստական կուսակցության և սովետական ժողովրդի հավատարիմ զավակ, քաջարի զինվոր և զորավար Հովհաննես Քրիստավարի Բաղրամյանի պայծառ հիշատակը ընդմիշտ կպահպանվի բանակի ու նավատորմի ռազմիկների, սովետական բոլոր մարդկանց սրտերում։
Подписаться на:
Сообщения (Atom)