Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ,
Ու գըգվում է, փարվում ինձ իր ոսկեգույն
վարսերով,
Հոգիս լցնում զմայլանքով, սիրտս – պայծառ,
վառ սիրով…
Ու փոթորկում է իմ հոգին ու սավառնում թևարձակ:
Ջահել սիրտս խոր ու անափ սիրով հարբած,
երազում
Ցնծում, բերկրում, ծիծաղում է, ծեծում դարպասը
հոգուս.
Հորդում է սերը – անապակ իմ աչքերից անբիծ,
կույս,
Կախվում դաժան թարթիչներիս կախաղանից բազմասյուն:
Ու ցանկանում եմ ես հալվել, դառնալ հեղուկ
և օծել
Սիրուս աղբյուր արեգակի վարսերը հուր, ոսկեգույն,
Որ ամուրի նետերի պես նրանք բյուր սրտեր
խոցեն…
Իմ ցանկության առհավատչյան – հալված կաթիլն
իմ հոգու
Բազմապատկվում է հևիհև, ակնթարթ առ ակնթարթ.
-Միջօրեի արևի տակ չէ՞ որ քրտնել եմ ես
ա՛րդ…
Բանաստեղծությունը ընտրել եմ Պարույր Սևակի
<<Մուտք>> շարքից:
Այն տիպիկ Սևակի ոճով է գրված: Նա ինչպես միշտ մեծարում է բնությունը,
գեղեցկությունը: Նա սիրում է հետաքրքիր համեմատություններ անել, ցույց տալու համար
իր հոգու սերը դեպի բնությունը և ազատությունը: Այստեղ հստակ կարելի է տեսնել ազատության տենչը, և խոսքը հատկապես հոգու
ազատության մասին է, քանի որ իրական ազատություն հնարավոր չէ ստանա: Մարդիկ կախվածություն
ունեն իրարից այսպես թե այնպես…. Իր այս բանաստեղծության բովանդակությունը մեզ հուշում
է, որ նա սիրում է, կամ սիրահարված է, համենային դեպս այն գրելու ընթացքում: Բայց գլծավորն
այն է, որ նա մեծարում է այդ զգացմունքը` սերը, քանի որ իր համար այն շատ մաքուր է
և անարատ, չնայած նրան, որ ինչքան վեհ է այնքան էլ երբեմն դաժան:
Комментариев нет:
Отправить комментарий