понедельник, 10 февраля 2014 г.

Կուրտ Վոնեգուտ:Աֆորիզմներ



1.Կյանքը բարդ է և ես իսկապես կարծում եմ, որ ապագան ավելի ուժեղ է ազդումներկայի վրա քան մենք պատկերացնում ենք:
2.Կյանքը պետք է ապրել այնպեսոր ամոթ լինի պատմելըբայց ահավոր հաճելի լինի հիշելը:
3.Արվեստն առանց մահի հետ շփման անհնար է:
4.Այս աշխարհում սերն այնքան շատ է, որ կբավականացնի բոլորին, անհրաժեշտ է միայն կարողանալ փնտրել:
5.Հասունությունը, միջոց է հնարավորությունները բացահայտելու:
6.Եթե դուք տաղանդ ունեք, դա չի նշանակում, որ դուք պարտադիր այն պետք է օգտագործեք:
7.Կյանքը հեշտ չէ, և բոլորս պետք է օգնենք միմյանց անցնելու նրանով:
8.Ինչու՞ խաղամ հորինված խաղեր, եթե կյանքում իրականները շատ են:
9.Կյանքը բարդ է և ես իսկապես կարծում եմ, որ ապագան ավելի ուժեղ է ազդումներկայի վրա քան մենք պատկերացնում ենք:
10.Հասունությունը, միջոց է հնարավորությունները բացահայտելու:
11.Եթե մարդիկ կարծում են, որ բնությունն իրենց ընկերն է, ուրեմն նրանք հաստատթշնամու կարիք չունեն:
12.Մարդիկ լավ ստի կարիք ունեն, քանի որշրջապատում վատը շատ է:

http://www.aphorism.ru/author/a2702.shtml
http://www.inpearls.ru/author/3044

Առաջադրանք: Հայոց Լեզու:

1. Կետադրել տրված նախադասությունները


• -Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
• -Սիրելիդ իմ Պապ, մեզ մնում է նոր աղետների առաջն առնել,- հուսադրված պատասխանեց Երեմիան:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• -Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա,- հարցրեց կրկին իշխանը:
• Երանի քո աչքերին թագուհի որ տեսել ես այդ հանդեսը մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր` իր սրտի լարերի վրա էր նվագում:

2. Ուրիշի ուղղակի խոսքերը դուրս գրիր և դարձրու անուղղակի
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ

Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:
1.Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
Եվ աղվեսն ասաց, որ այդ ամենը իրեն և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին:
2.Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»:
Առյուծն ասաց աղվեսին, որ նա բարի ժամին չեկավ, որ ասի, թե ինչու գարշելին ուշացավ:
3.Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Աղվեսն ասաց, որ բարի թագավորը չբարկանա, երդվում է նրա գլխով, որ նրա առողջության համար այցելեցշատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեց, բայց իմացավ դեղը նրա բժշկության:
4. Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»:
Եվ առյուծն ասաց, որ բարով է եկել իմաստուն կենդանին, հարցրեց, թե ինչն է այդ դեղը:
5.Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»:
Աղվեսն ասաց, որ խիստ պիտանի է ու դյուրին. բժշկապետներն ասել են, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից

3. Կետադրիր առակը
ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:Եվ անցավ մի առ ժամանակ և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ` եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:

4. Շարունակիր տրված պնդումները

Համադասական է կոչվում այն նախադասությունը, որը կազմված է մի քանի նախադասություններից, որոնք կախված չեն մեկը մյուսից:
Ստորադասական է կոչվում այն նախադասությունը, որը կախման մեջ է գլխավոր նախադասությունից և լրացնում է նրան:

понедельник, 3 февраля 2014 г.

Սևրի պայմանագիրը

 

1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպբերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Հովհաննես Բաղրամյան


Բաղրամյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլ կայարանում (այժմ Կիրովաբադ քաղաք), երկաթուղային բանվորի ընտանիքում։ Լինելով առաջին համաշխարհային պատերազմի զինվոր և հերոս.Անդրկովկասում սովետական իշխանության հաստատման համար մղված հեղափոխական պայքարի մասնակից: Նա 1920 թվականից իր կյանքը մեկընդմիշտ կապեց սովետական բանակի հետ, որի շարքերում մարտական փառավոր ուղի անցավ։
Եղել է էսկադրոնի, հեծելագնդի հրամանատար, զլխավորել է հեծյալ դիվիզիայի շտաբը։ 1934 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1938 թվականին՝ զլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Նախապատերազմյան տարիներին եղել է բանակի և կիևյան հատուկ զինվորական օկրուզի շտաբների օպերատիվ բաժինների պետ։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Հ. Ք. Բաղրամյանը նշանակվում է Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ, մասնակցում է Կիևի պաշտպանության կազմակերպմանը, Ռոստովի մոտ հակահարձակման պլանավորմանն ու իրազործմանը։ 1941 թվականի վերջերին նա Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետն էր, իսկ ապա՝ միաժամանակ հարավարևմտյան ուղղության զորքերի շտաբի պետը։
Հետպատերազմյան տարիներին Հ. Ք. Բաղրամյանը եղել է Մերձբալթյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչ, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, պաշտպանության մինիստրի տեղակալՍՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ։
Նա ռազմաճակատային հարուստ փորձը լայնորեն օգտագործում էր ռազմական շինարարության և սովետական բանակի ու ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության ամրապնդման գործում։ 1968 թվականից մինչև իր կյանքի վերջին օրերը մեծ աշխատանք էր կատարում պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբում։
Հայրենիքին մատուցած Հ. Ք. Բաղրամյանի ծառայությունները բարձր են գնահատվել կոմունիստական կուսակցության և սովետական պետության կողմից։ Նա երկու անգամ արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի յոթ շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Կարմիր դրոշի երեք շքանշանով, Սուվորովի 1-ին աստիճանի երկու շքանշանով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստինանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվավոր անվանական զենքով, ինչպես նաև մի շարք սոցիալիստական երկրների շքանշաններով ու մեդալներով։
Հայրենասեր, կոմունիստական կուսակցության և սովետական ժողովրդի հավատարիմ զավակ, քաջարի զինվոր և զորավար Հովհաննես Քրիստավարի Բաղրամյանի պայծառ հիշատակը ընդմիշտ կպահպանվի բանակի ու նավատորմի ռազմիկների, սովետական բոլոր մարդկանց սրտերում։