понедельник, 3 февраля 2014 г.

Հովհաննես Բաղրամյան


Բաղրամյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլ կայարանում (այժմ Կիրովաբադ քաղաք), երկաթուղային բանվորի ընտանիքում։ Լինելով առաջին համաշխարհային պատերազմի զինվոր և հերոս.Անդրկովկասում սովետական իշխանության հաստատման համար մղված հեղափոխական պայքարի մասնակից: Նա 1920 թվականից իր կյանքը մեկընդմիշտ կապեց սովետական բանակի հետ, որի շարքերում մարտական փառավոր ուղի անցավ։
Եղել է էսկադրոնի, հեծելագնդի հրամանատար, զլխավորել է հեծյալ դիվիզիայի շտաբը։ 1934 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1938 թվականին՝ զլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Նախապատերազմյան տարիներին եղել է բանակի և կիևյան հատուկ զինվորական օկրուզի շտաբների օպերատիվ բաժինների պետ։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Հ. Ք. Բաղրամյանը նշանակվում է Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ, մասնակցում է Կիևի պաշտպանության կազմակերպմանը, Ռոստովի մոտ հակահարձակման պլանավորմանն ու իրազործմանը։ 1941 թվականի վերջերին նա Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետն էր, իսկ ապա՝ միաժամանակ հարավարևմտյան ուղղության զորքերի շտաբի պետը։
Հետպատերազմյան տարիներին Հ. Ք. Բաղրամյանը եղել է Մերձբալթյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչ, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, պաշտպանության մինիստրի տեղակալՍՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ։
Նա ռազմաճակատային հարուստ փորձը լայնորեն օգտագործում էր ռազմական շինարարության և սովետական բանակի ու ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության ամրապնդման գործում։ 1968 թվականից մինչև իր կյանքի վերջին օրերը մեծ աշխատանք էր կատարում պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբում։
Հայրենիքին մատուցած Հ. Ք. Բաղրամյանի ծառայությունները բարձր են գնահատվել կոմունիստական կուսակցության և սովետական պետության կողմից։ Նա երկու անգամ արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի յոթ շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Կարմիր դրոշի երեք շքանշանով, Սուվորովի 1-ին աստիճանի երկու շքանշանով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստինանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվավոր անվանական զենքով, ինչպես նաև մի շարք սոցիալիստական երկրների շքանշաններով ու մեդալներով։
Հայրենասեր, կոմունիստական կուսակցության և սովետական ժողովրդի հավատարիմ զավակ, քաջարի զինվոր և զորավար Հովհաննես Քրիստավարի Բաղրամյանի պայծառ հիշատակը ընդմիշտ կպահպանվի բանակի ու նավատորմի ռազմիկների, սովետական բոլոր մարդկանց սրտերում։

Комментариев нет:

Отправить комментарий