четверг, 5 декабря 2013 г.

Երկրորդ համաշխարհային պատերազմ 1939-1945թթ.

Մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների արդյունքն էր։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեմ քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով:

Համաշխարհային պատերազմին մասնակից են եղել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը: Երկրի բնակչության 80%-ը: Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։

среда, 4 декабря 2013 г.

Առաջին համաշխարհային պատերազմ. 1914–18 թթ.


    Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 2 տերությունների` Գերմանիայի և Անտանտի միջև: Այն եղել է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը:

Անտանտը եռյակ միություն էր որի կազմում էին` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը: Իսկ Գերմանյան քառյակ դաշինք էր,որը ընդգրկում էր` Գերմանիան, Օսմանյան կայսրությունը, Ավստրո Հունգարիան, Իտալիան և Բուլղարիան:
Պետությունների գլխավոր նպատակները.

Ֆրանսիա
1.  Լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը
2.  Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը
Մեծ Բրիտանիա
1.  Պահպանել իր գաղութները
2.  Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները
Ռուսաստան
1.  Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
2.  Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։
Գերմանիա 
1. Ձեռք բերել նոր գաղութներ
2. Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում
Օսմանյան կայսրություն
1. Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը
Ավստրո-Հունգարիա
1. Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին
Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)
1. Ընդլայնել գաղութների տարածքը
Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ)
1. Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում
Պետությունները, բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։

Պատերազմը ավարտվել է Անտանտի հաղթանակով:
Այն տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։
 Սպանվեց մոտ 10 մլն մարդ